A
A
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալլի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ:
Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, տնտեսական զարգացման խթանումը և անվտանգային մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։
Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները խաղաղության, կայունության և համագործակցության ապահովման համատեքստում։
Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հասարակական գործընթացներին