Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից շենքեր․ ՆԳՆ խոսնակ (տեսանյութ)

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 13 մարտական հաշվարկ․ կրակը մարվում է շենքի ամբողջ տարածքում։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ շենքի երկու հատվածները բնակելի են, և փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի հարակից շինություններ։ Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են։ Հրդեհի պատճառների մասին առայժմ վաղ է խոսել։

Սարգսյանը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են շենքում առկա բաղդադային կառուցվածքի պատճառով, որը հեշտությամբ է այրվում։ Այդ հատվածում իրականացվում են նաև քանդման աշխատանքներ։

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։