Բացել լրահոսը Փակել լրահոսը
656708532_1421869243303426_7622607970049989127_n
A A
Պաշտոնական

Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
 
❌ Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային 3 հոր։
 
❌ Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն ու ևս մեկ անձ, Արևաբույրում՝ մեկ, Նիզամիում՝ մեկ քաղաքացի, նույն նպատակով ապօրինի խորքային 4 հորից՝ առանց համապատասխան թույլտվությունների կատարել են ապօրինի ջրառ։
 
❌ Տեսչական մարմնի Արմավիրի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 7 ապօրինի հորի շահագործումը կասեցվել է։