Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի թերլիցքավորման դեպք

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող <<Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ>> ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճ․ 22/15)։

Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի թերլիցքավորման դեպք։

Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։