Բացել լրահոսը Փակել լրահոսը
652395713_1383350073836374_7790944343502948231_n
A A
Պաշտոնական

Դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 17-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սեթ Մագազիների հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։

Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։