Անհայտ կորած քաղաքացիների ընտանիքները նախորդ ամիսների գումարը կստանան
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները 3 ամիս (2026 թվականի հունվար, փետրվար եւ մարտ ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով: Դիմումը կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ:
Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում առկա տեղեկատվության՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը 2026 թվականի հունվար ամսվա համար կտրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքների, իսկ 2026 թվականի փետրվար և մարտ ամիսների համար` 8 անհայտ կորած անձանց ընտանիքների, քանի որ երեք անձինք վերադարձել են Հայաստան:
Իսկ նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 8 մլն 100հազ դրամ: