Իսրայելը պնդում է, որ Լարիջանին սպանվել է
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է Իսրայելի հարվածի հետևանքով։
Իրանից որևէ հաստատում չկա։ Թեհրանից հայտարարում են՝ նախատեսվում է ուղերձը: Իրանի պետական հեռուստատեսությունն էլ ցուցադրում է գրառում, որը ներկայացնում են որպես այսօր Լարիջանիի կողմից արված:
Որևէ պաշտոնական հաստատում անկախ աղբյուրներից ևս չկա:
Մոտ 20 րոպե առաջ Լարիջանիի X-ի էջում հրապարակվել է նրա ցավակցական նամակն ուղղված զոհված իրանցի նավաստիներին:
Լուրը հաստատվելու դեպքում Լարիջանին կդառնա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեեից հետո սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան գործիչը:
Կացը պնդել է, որ սպանվել է նաև իրանական «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին:
«Բասիջ» աշխարհազորայինները զինվորական կազմավորում են, որը համատեղության կարգով աշխատում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության ներքո, որը հաճախ օգտագործվում է Իրանի ներսում բողոքի ցույցերը ճնշելու համար: