Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Հասարակություն

Երեք ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ` Ֆրանսիայում

Մարտի 12-ին խորհրդարանում տեղի  է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի երկրորդ եզրափակիչ փուլը: Առաջին փուլի 12 լավագույն տեսանյութերի հեղինակները մասնակցել են մրցույթի երկրորդ փուլին:

Մրցույթի մասնակիցներին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից ողջունել է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը: Խոսելով նախաձեռնության կարեւորության մասին` Աշխեն Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում Ֆրանսիայի դեսպանությանը ցուցաբերած կամքի, ջանքի և համագործակցության համար:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել էր 46 աշակերտ Երևանից և Հայաստանի յոթ մարզերից` Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից, Շիրակից, Արագածոտնից, Արմավիրից, Արարատից:

Արդյունքների հրապարակման և մրցանակաբաշխության արարողությունը մարտի 27-ին Ազգային ժողովում կանցկացնեն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Երեք ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ` Ֆրանսիայում լեզվի մեկշաբաթյա ուսումնասիրության համար: Մրցույթի մասնակիցները շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում, գրադարանում եւ թանգարանում: