Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-12_09-04-52
A A
Պաշտոնական

Դիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Մարտի 12-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
 
Սիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ  են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Դիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։