Բացել լրահոսը Փակել լրահոսը
1773078371_R1aJQ1zd_large
A A
Տեսանյութեր Մշակույթ Պաշտոնական

Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում (տեսանյութ)

Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում, տեղեկացնում է Առաջին ալիքը։ 
 
Այս տարի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում նա ներկայանալու է «Paloma Rumba» երգով:
 
«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով: