A
A
Մերձավոր Արևելքում իրավիճակով պայմանավորված՝ բացակայող աշխատողների իրավունքները պետք է պահպանվեն․ ԱՍՀՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման առնչությամբ հայտնում ենք, որ աշխատողի՝ իրենից անկախ հանգամանքներով (ֆորսմաժորային իրավիճակներով) պայմանավորված բացակայությունը չի կարող հանգեցնել նրա իրավունքների խախտմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի՝ իրենից չկախված հանգամանքներով պայմանավորված բացակայությունը, ինչպես նաև դիտարկել արձակուրդի երկարացման կամ հեռավար աշխատանքի կազմակերպման հնարավորությունը։
ՀՀ քաղաքացիների կողմից արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապի միջոցով բարձրացված հարցերը քննարկվում են ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ: Հետագա հարցերի դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,- ասվում է հաղորդագրությունում: