Բացել լրահոսը Փակել լրահոսը
brrd823ngvi7jx7krjbhn3wdlg3ejvo9
A A
Պաշտոնական

Չեղարկված թռիչքների պատճառով նոր տոմս գնած քաղաքացիներին կտրվի մինչև 250 000 դրամ փոխհատուցում․ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 

«Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով: Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին»,- ասվում է հաղորդագրությունում։