Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ. ԱԳՆ խոսնակ

Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հարևան երկրներից՝ Վրաստան, Թուրքիա, Իրան,

Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ,

Եվրոպական երկրներից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա,

Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Նեպալ, Նոր Զելանդիա, Չինաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ,

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեա, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա:», - ներկայացրել է ԱԳՆ խոսնակը:

ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով։

Մարտի 4-5-ը FlyDubai ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան էր վերադարձել է 197 անձ: