A
A
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձը ձերբակալվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության շենքը հրկիզել փորձող անձը ձերբակալվել է։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։«Հանցագործություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին»,– նշեց խոսնակը։
Նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է անհայտ անձը փորձում հրկիզել Երևանի Նալբանյան փողոցում տեղակայված ԱԱԾ շենքը։