A
A
Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱնկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Իրանից Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռների կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության աղբյուրին։
Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ արտգործնախարար Հաքան Ֆիդան իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Անկարայի մտահոգությունն է հայտնել միջադեպի վերաբերյալ։
Ֆիդանը հայտարարել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռը որսացել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ստորաբաժանումների կողմից։