A
A
ԱՄՆ-ի տնտեսական սպառնալիքներն Իսպանիայի հասցեին սպառնալիք են ԵՄ-ին․ Սեժուրնե
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական հանձնաժողովը կարծում է, որ ԱՄՆ-ի տնտեսական սպառնալիքներն Իսպանիայի հասցեին սպառնալիք են ամբողջ Եվրոպական միությանը։ Այս մասին «Վեդոմոստիի» փոխանցմամբ հայտարարել է ներքին շուկայի և ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Ստեֆան Սեժուրնեն։
«Չխորանալով հարցի էության մեջ՝ ցանկանում եմ հստակ ասել առևտրային ասպեկտի վերաբերյալ, որ ԵՄ անդամ պետության դեմ ուղղված ցանկացած առևտրային սպառնալիք իր բնույթով սպառնալիք է ամբողջ Եվրոպական միությանը»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ Գրենլանդիայի հասցեին հնչած սպառնալիքների ժամանակ ևս Եվրահանձնաժողովն ընդգծել էր միասնականությունը նման հարցերում։
Մարտի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին «դադարեցնել ամբողջ առևտուրն Իսպանիայի հետ»՝ ի պատասխան Մադրիդի հրաժարման՝ իր տարածքում գտնվող ռազմաբազաները տրամադրել Իրանի դեմ հարվածների համար։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դատապարտել էր ԱՄՆ-իսրայելական գործողությունն Իրանի դեմ և արգելել Ռոտա և Մորոն ռազմաբազաների օգտագործումն այդ նպատակով։