A
A
Չինաստանը հատուկ բանագնաց կուղարկի Մերձավոր Արևելք
Աջակցիր «Ա1+»-ինՉինաստանը Մերձավոր Արևելք կուղարկի հատուկ բանագնաց՝ միջնորդական առաքելությամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի գործընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Պեկինը բարձր է գնահատում Սաուդյան Արաբիայի զսպվածությունն ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը։
«Չինաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը, կշարունակի կառուցողական դեր խաղալ և տարածաշրջան կուղարկի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպան՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը միջնորդելու և նպաստելու համար», - Վանգի հայտարարությունը մեջբերվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Վանգ Յին ընդգծել է, որ հակամարտությունների պայմաններում պետք է խստորեն պահպանվի խաղաղ բնակչության պաշտպանության «կարմիր գիծը», իսկ ոչ ռազմական թիրախները, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները, չպետք է դառնան հարձակման թիրախ։ Նա նաև կարևորել է ծովային առևտրային ուղիների անվտանգության ապահովումը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարը նաև աջակցություն է հայտնել ԱՄԷ-ի ազգային անվտանգությունն ապահովելու օրինական պահանջներին և բարձր է գնահատել տարածաշրջանի երկրների ցանկությունը՝ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Վանը վերահաստատել է Չինաստանի սկզբունքային դիրքորոշումն Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ պատերազմի տարածումը չի համապատասխանում ոչ մի կողմի շահերին։
Նա նշել է, որ էներգետիկ ենթակառուցվածքները, տնտեսությունը և քաղաքացիական օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն, և ծովային ուղիների անվտանգությունը պետք է պաշտպանված մնա։