Բացել լրահոսը Փակել լրահոսը
masoud_pezeshkian
A A
Պաշտոնական

Փեզեշքիանը դիմել է բարեկամ և հարևան երկրների առաջնորդներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի էջում գրառում է կատարել՝ դիմելով բարեկամ և հարևան երկրների առաջնորդներին։

«Փորձեցինք խուսափել պատերազմից ձեր օգնությամբ և դիվանագիտության միջոցով, սակայն ռազմական ագրեսիան այլ ելք չթողեց, քան պաշտպանվելը»,- նշել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը հարգում է հարևան երկրների ինքնիշխանությունը և շարունակում է հավատալ, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի պետությունները։