Բացել լրահոսը Փակել լրահոսը
695
A A
Պաշտոնական

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 20:00-ից, համակարգերը 2 ժամով հասանելի չեն լինելու։

Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո համակարգերի աշխատանքը կվերականգնվի բնականոն ռեժիմով։

ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։