Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավինյան
A A
Պաշտոնական Հասարակություն

Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախումբը Երևան կվերադառնա նախատեսվածից շուտ. Ավինյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը, տարածաշրջանում լարված իրավիճակով պայմանավորված, որոշել է Բեյրութում գտնվող «Երևան» երիտասարդական նվագախմբին Հայաստան վերադարձնել նախատեսված ժամկետից էականորեն շուտ։ Այս մասին «հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Նվագախումբը հանդես էր գալիս Ալ-Բուստան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Մեր նվագախումբը շատ տպավորիչ ելույթներ է ունեցել միջազգային աստղերի հետ համատեղ: Բայց, հաշվի առնելով տարածաշրջանում լարված իրավիճակը, մենք որոշում ենք կայացրել մեր երեխաներին, մեր նվագախումբը վերադարձնել Երևան ժամկետից էականորեն ավելի շուտ:

Եվ ինտենսիվ կապի մեջ ենք Լիբանանում մեր դեսպանի և լիաբանանյան ազգային ավիափոխադրողի հետ, որ ավիափոխադրումը կազմակերպենք ժամկետից էականորեն շուտ»,- ասել է Ավինյանը:

Քաղաքապետը զրուցել է գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, վստահեցնում է՝ երեխաները լավ են: Նա հորդորեց ծնողներին չանհանգստանալ: Քաղաքապետարանը ամենժամյա ռեժիմով զբաղվում է այդ հարցով: Նա հավաստիացրեց, որ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը ծնողների հետ ինտենսիվ կապի մեջ է լինելու: