Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Մեղրիում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց

Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում, Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, հայտնաբերվել և առգրավվել է 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։