ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Իրանի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել Իրանի շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ։
«Անհանգստացած ենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան կարող է հանգեցնել զինված հակամարտության տարածմանը ամբողջ Մերձավոր Արևելքում։
Ակնհայտ է դարձել, որ բացի Իրանի Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխությունից՝ ամենաանմաքուր միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ ինքնիշխան պետության ղեկավարության սպանությամբ, Վաշինգտոնը և Թել Ավիվը փորձում են սադրել Իրանի և արաբ հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումը»,- ասվում է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
«Մեր կողմից հանդես ենք գալիս բոլոր կողմերի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և՝ որպես անվերապահ առաջնահերթություն, տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման համար համապարփակ միջոցների ընդունման օգտին։
Վճռական դատապարտման է արժանի Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի նկատմամբ հարվածը, որի հետևանքով զոհվել են տասնյակ անմեղ երեխաներ։ Քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ցանկացած հարձակում՝ լինի Իրանում, թե արաբական երկրներում, անթույլատրելի է և պետք է ամբողջությամբ բացառվի։
Կրկին վճռականորեն կոչ ենք անում կողմերին հրաժարվել առկա տարաձայնությունների լուծման ուժային մեթոդներից և անցնել ցանկացած հարցի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության օրինական շահերի ապահովմամբ»,- ասել է նա։