«Սևան» ՔԿՀ-ում բացվել է զոդման ուսումնաարտադրական կենտրոն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում բացվել է զոդման ուսումնաարտադրական կենտրոն, որի նպատակն է ապահովել ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածությունը, նպաստել նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը և աջակցել վերասոցիալականացման գործընթացին։
Բացման արարողությանը ներկա են գտնվել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Ծառայության ղեկավար անձնակազմը։
Զոդման դասընթացներն իրականացվելու են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրի արդյունավետ կազմակերպման նպատակով ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, հաստոցներ և անհրաժեշտ այլ պարագաներ։