A
A
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ոլորանները, Բերդ-Թթուջուր ավտոճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ՀՀ ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։