Բացել լրահոսը Փակել լրահոսը
643771331_1247052924278356_7823768790144580959_n
A A
Պաշտոնական

Ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղու հարցերը

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։
 
Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։