Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհ ձյուն
A A
Հասարակություն

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Բավրա Սարավան-Զանգեր-Գորայք, Ելփին-Տիգրանաշեն ավտոճանապարհները  փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու, Սյունիքի մարզերի, Դիլիջան-Վանաձոր, Վեդի-Լանջառ, Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Կարբի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։