Բացել լրահոսը Փակել լրահոսը
police
A A
Պաշտոնական

Գազալցակայանի աշխատակիցն առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ էր վաճառում

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Անուշավան գյուղի 1-ին փողոցում գործող գազալցակայանի աշխատակիցը նշված տարածքում առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի վաճառքով է զբաղվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ 

Բացատրական աշխատանքի արդյունքում Արթիկի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ տարբեր տեսակի ծխախոտ: Կատարվում է նախաքննություն: