Բացել լրահոսը Փակել լրահոսը
4810f3f8-8886-41d2-9b79-43d601f1245b
A A
Պաշտոնական

Ռումինիայի քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահը Երեւանում է

Քննարկվել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Ռումինիայի քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը։

Մարիան Ֆլորեան ղեկավարում է մի կազմակերպություն, որը միավորում է Ռումինիայի ավելի քան 700 քաղաքային կառավարիչների: Պատվիրակության կազմում էր նաև Շտեֆենեշտի դե Ժոս համայնքի քաղաքային կառավարիչ Վահե Հովակիմյանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Փամբուխչյանը շեշտել է քաղաքային կառավարման ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումն ու նորարարական լուծումների կիրառումը նպաստում են համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։

Նա ներկայացրել է Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով ենթակառուցվածքների արդիականացման, թվային գործիքների ներդրման և կառավարման թափանցիկության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը։