A
A
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է եղանակի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։
Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Միաժամանակ, Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին