A
A
Հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Հարգելի՛ քաղաքացիներ,
հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:
Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։
Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է "Yandex" և "2GIS" հարթակներում։