A
A
ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի բազմաթիվ խախտումների, փաստերի հիմամբ նախաձեռնված են շուրջ երկու տասնյակ քրեական վարույթներ․ Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է. «ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել»։
ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում վերջինիս կողմից նշանակվելով ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարիչ՝ ավելի քան 5 ամիսների գործունեության ընթացքում տիրապետում եմ ահռելի տեղեկատվության եւ փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են Վարչապետի խոսքերը, եւ ավելին՝ ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի բազմաթիվ խախտումների, առերեւույթ հանցակազմ պարունակող փաստերի հիմամբ այս պահին Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված են շուրջ երկու տասնյակ քրեական վարույթներ։ Այդ փաստերի ու համակարգային խախտումների հիմքով էր նաեւ, որ ՀԾԿՀ-ն հարուցված վարույթի արդյունքում 2025թ. նոյեմբերի 17-ին ՀԷՑ-ին զրկեց բաշխման լիցենզիայից։
ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին։