Բացել լրահոսը Փակել լրահոսը
612341504_1193795936275608_5837112125109769957_n
A A
Պաշտոնական

Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն է արձանագրվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ:
 
Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։
Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։
💉 2026 թվականի հունվարի 5-ի դրությամբ` իրականացվել է 185 497 դեղաչափ գրիպի դեմ պատվաստում, որը կազմում է սեզոնի ընթացքում պլանավորված 200 000 դեղաչափի 92,7%-ը։