Բացել լրահոսը Փակել լրահոսը
610610470_1261808105972539_7372058042528177841_n
A A
Պաշտոնական

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդուն

Հունվարի 7-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով քաղաքացու է հիվանդանոց տեղափոխել: Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդ:
 
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կեսգիշերին Առաքելյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նույն փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդը:
 
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։