Բացել լրահոսը Փակել լրահոսը
610816349_1260336212786395_7650712473802417997_n
A A
Պաշտոնական

Ապօրինի որսացել էին վայրի խոզեր

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 31-ի երեկոյան Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են որսած վեց վայրի խոզ, ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։
 
46-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը ձերբակալել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։
 
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին։