A
A
Լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց․ Համայնքային ոստիկանների, պարեկների և գվարդիայի ծառայողների բացահայտումը
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 29-ի երեկոյան՝ ուժեղացված ծառայության շրջանակում, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևանի գնդի պարեկների և Ոստիկանության գվարդիայի առաջին գնդի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել, զենք, զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Արաբկիրի բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի 42-ամյա մի բնակիչ։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ, 2 դանակ, 5 գրամից ավելի բուսական զանգվածով գլանակ, մոխրացված հետքերով 2 գլանակ, սերմերով և բուսական զանգվածով 2 փաթեթ։ 42-ամյա վարորդը ավտոմեքենայից ներկայացրել է 16 գնդիկներով լիցքավորված օդաճնշիչ ատրճանակ, գազային բալոն, 2 դանակ և ինքնաշեն թուր։
Նա հայտնել է, որ ատրճանակն իրենն է, իսկ բուսական զանգվածները՝ մարիխուանա են։ Ավտոմեքենան տեղափոխվել է Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
42-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։