Չմոտենալ և չվնասել եղջերուներին. ՇՄՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է՝ այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Լոռու մարզի բնակավայրերից մեկում։
«Խնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը։
Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։
Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
Ձեր պատասխանատու վարքագիծը նպաստում է բնության պահպանությանը։
Հետագա նման միջադեպերի դեպքում խնդրում ենք անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։