Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձմեռ Երևան
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի

Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում հունվարի 3-ի ցերեկը, hունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հուվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 ատիճանով։