Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (38)
A A
Պաշտոնական

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 07։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

Երկու տուժած հսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։