Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captcxdfdure
A A
Պաշտոնական

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և երկու տուժած

Դեկտեմբերի 28-ին, ժամը 18։16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի մահըփրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։