A
A
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան
Աջակցիր «Ա1+»-ինԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակամուտ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է ունեցել գազի բալոնի (20 կգ) պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել են տան փակ պատշգամբը (մոտ 45 քմ)՝ գույքով, խոհանոցը՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 55 քմ)։