A
A
Ճանապարհային դեպարտամենտում գործում է շուրջօրյա հեռախոսահամար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձմեռային սպասարկման աշխատանքները։
ՀՀ բոլոր տարածաշրջաններում կապալառուների կողմից կատարվում է շուրջօրյա հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են ձյան շերտից, երթևեկելի մասը մշակվում է աղ-ավազով։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները կատարում են ուժեղացված հերթապահություն՝ համակարգելով ընթացիկ աշխատանքները։
Ճանապարհային դեպարտամենտում գործում է շուրջօրյա հեռախոսահամար՝ 010-56-25-33, որին զանգահարելով քաղաքացիներն օպերատիվ տեղեկություններ են ստանում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ։