ՀԱԿ-ը կմասնակցի 2026թ-ի խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ազգային կոնգրես կուսակցությունը կմասնակցի Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Այս մասին հայտարարել է ՀԱԿ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 14-ի համագումարից հետո կուսակցության վարչությունը և հանրապետական խորհուրդը մի շարք նիստեր ու հանդիպումներ են անցկացրել տարածքային կառույցների և ակտիվի հետ՝ քննարկելով առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը, մասնակցության ձևաչափը և վարչապետի թեկնածուի հարցը։
Արամ Մանուկյանի խոսքով՝ որոշումը միաձայն է ընդունվել և համաձայնեցված է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նա նաև հայտնել է, որ ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցությունը պատկերացնում է լայն դաշինքի ձևավորման միջոցով։
Լևոն Զուրաբյանը շնորհակալություն է հայտնել կուսակցությանը վարչապետի թեկնածու առաջադրելու և իր նկատմամբ վստահության համար՝ ընդգծելով, որ այդ որոշումն ընդունել է մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ։