A
A
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կազմակերպած ամանորյա ընդունելությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կազմակերպած ամանորյա ընդունելությանը։
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։
Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ խոսքով հանդես է եկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով անցնող տարվա հիմնական արդյունքներին։
Իր ելույթում Հանրապետության նախագահը շնորհավորել է հյուրերին առաջիկա տոների առթիվ՝ ընդգծելով Կենտրոնական բանկի կարևոր և հավասարակշռող դերակատարությունը Հայաստանի տնտեսության ու ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման գործում։