A
A
Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է. ՀՀ ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս մի քաղաքացի նկարահանել էր, թե ինչպես է «Վոլկսվագենի» վարորդը Դավթաշենի կամրջի վրա խցանման ժամանակ երթևեկում հանդիպակաց։
Տեսանյութը հայտնվեց Պարեկային ծառայողների տեսադաշտում։ Նախ պարզվեց վարորդի ինքնությունն, այնուհետև կարճ ժամանակ անց Լոռու մարզի գումարտակի ծառայողները հայտնաբերեցին նրան։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։