Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (7)
A A
Պաշտոնական

Հայտարարվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի կառուցման շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է միջազգային երկփուլանի մրցույթ՝ Սիսիան–Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով։

Ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) համաֆինանսավորմամբ։

Գնումների գործընթացն իրականացվում է EBRD-ի էլեկտրոնային գնումների համակարգի (ECEPP) միջոցով և այդ հարթակի օգտագործման պայմաններին համապատասխան։ Հետաքրքրված մասնակիցները կարող են մուտք գործել հարթակ հետևյալ հղումով՝ https://ecepp.ebrd.com/

Աշխատանքների շրջանակը ներառում է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային հատվածի 24կմ կառուցում, որը հանդիսանում է Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի մաս։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պարտադիր պետք է գրանցվեն ECEPP համակարգում։ Միայն գրանցված և գնումների գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած մասնակիցները կունենան հնարավորություն ներբեռնելու մրցութային փաստաթղթերը, պարզաբանումները, լրացումները և փոփոխությունները` ECEPP համակարգի միջոցով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ