A
A
Ալկոհոլային կախվածությունը քրոնիկական, պրոգրեսիվող հիվանդություն է
Աջակցիր «Ա1+»-ինԱլկոհոլային կախվածությունը քրոնիկական, պրոգրեսիվող հիվանդություն է, որն առաջանում է ալկոհոլի երկարատև օգտագործման արդյունքում` ձևավորելով հոգեկան ու ֆիզիկական կախվածություն. այն զարգանում է աստիճանաբար` ըստ փուլերի։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարույթունից։
Բնորոշվում է ոչ հաճախակի կրկնվող դրվագային հարբեցողությունից` անցումով պարբերական հարբեցողության: Թուլանում է ալկոհոլի օգտագործման քանակական և իրավիճակային վերահսկողությունը։ Բարձրանում է օրգանիզմի տանելիությունը, և նույն ազդեցության հասնելու համար պահանջվում է ավելի մեծ քանակի ալկոհոլ։
Այս փուլում տանելիությունը հասնում է գագաթնակետին։ Ալկոհոլի ընդունումը անհրաժեշտ պայման է դառնում օրգանիզմի «նորմալ» կենսագործունեությունն ապահովելու համար։ Փուլի հիմնական նշանը զրկանքի համախտանիշի ձևավորումն է, որը դիտվում է ալկոհոլի սովորական դարձած չափաքանակների ընդունման կտրուկ դադարեցման դեպքում: Արդյունքում դրսևորվում են հոգեկան, սոմատովեգետատիվ և նյարդաբանական ախտանիշներ, դիտվում են անձի վարքի փոփոխություններ`
Օրգանիզմի տանելիությունը նվազում է, և նույնիսկ փոքր քանակի ալկոհոլն առաջացնում է արտահայտված հարբածություն։ Այդ պատճառով ընդունումը դառնում է կոտորակային՝ քիչ, բայց հաճախակի։
Զրկանքի համախտանիշը հասնում է առավելագույնի, որի ժամանակ մեծանում է ցնցումային համախտանիշի առաջացման ռիսկը, կարող է առաջանալ նաև ալկոհոլային էնցեֆալոպաթիա և պոլինեյրոպաթիա։
Այս փուլում հիվանդները հաճախ դառնում են անաշխատունակ, և տուժում են հոգեկան գործունեության գրեթե բոլոր ոլորտները։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում Հայաստանի քաղաքացիների համար բուժօգնությունը կազմակերպվում է կամավոր հիմունքներով, պետական պատվերի շրջանակում, պացիենտի դիմումի հիման վրա` ապահովելով անձնական տվյալների գաղտնիությունը: Կենտրոնում տրամադրվում է համալիր բուժում, որը ներառում է.
Լրացուցիչ տեղեկությունների և նարկոլոգի խորհրդատվության համար կարող եք այցելել Կախվածությունների բուժման ազգային կենտրոն կամ զանգահարել
012-27-27-27 հեռախոսահամարով: