Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարակով պայմանավորված որոշ դասարաններ կարող են անցնել հեռավար ուսուցման. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է հիվանդացության, առողջության առաջնային պահպանման հաստատություններ ու շտապօգնություն դիմելիության աճի, ինչպես նաև մանկապարտեզներում ու դպրոցներում բացակայությունների թվի ամենօրյա մոնիթորինգ։ 
 
Այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին ու ուսումնական գործընթացի կազմակերպմանը։