Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (10)
A A
Պաշտոնական

«ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴՈ ՍԱՐՈՒԽ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակը ստուգաչափված չի եղել:

Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով