A
A
«ԿամԱԶ»-ի վարորդը պարեկներին փայտանյութի վերաբերյալ ժամկետանց փաստաթուղթ է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Հետևողական պայքարի արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Դեկտեմբերի 6-ին Կապան քաղաքում ծառայություն իրականացնելիս պարեկները Շահումյան փողոցում նկատել են, որ կայանված «ԿամԱԶ»-ի թափքից փայտանյութ են բեռնաթափում։
Կապան քաղաքի բնակիչ 34-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել ժամկետանց փաստաթուղթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: