A
A
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոկսիի և Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միելի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և բիզնես կապերի ընդլայնման նոր հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել TRIPP նախաձեռնությանը, ինչպես նաև արհեստական բանականության, կիսահաղորդիչների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ի նպաստ հայ-ամերիկյան տնտեսական կապերի հետագա խորացման։